ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ Ունայ Էմերին խոսել է Նեյմարի հետ համատեղ աշխատանքի մասին (2017/18 մրցաշրջան)։
«Դա աներևակայելի տարի էր:
Ես շատ բան իմացա՝ նայելով նրա գործողություններին խաղերի ու մարզումների ժամանակ: Նեյմարն ունի տաղանդ և, միաժամանակ, ունի հնարավորություն այն կատարելագործելու:
Կարծում եմ, որ նա Մեսսիից ու Ռոնալդուից հետո կարող է դառնալ լավագույնն աշխարհում: Բրազիլացին դրա համար ժամանակ ունի», – ասել է Էմերին: