fbpx
Աշխարհ

Նիդեռլանդները ծրագրում են բացել ռեստորանները և բարերը

Հոլանդիայում կարանտինից աստիճանաբար կսկսեն դուրս գալ մայիսի 11-ից, իսկ ռեստորանները, սրճարանները և թանգարանները իրենց աշխատանքները կվերսկսեն հունիսի 1-ից, սակայն ակումբները փակ կլինեն մինչև սեպտեմբեր:  մասին հայտարարել է երկրի վարչապետ Մարկ Ռյուտեն։

Ռյուտեն ասել է, որ կառավարությունը թուլացնում է սահմանափակումները «հնարավորինս արագ, բայց ոչ ավելի արագ, քան արդարացված է», ավելացնելով , որ «զգուշությունն այժմ ավելի լավ է, քան հետո ներողություն խնդրելը»:

Երկու շաբաթ առաջ կառավարությունը ներկայացրեց մեկուսացումից դուրս գալու իր ծրագրի մի քանի մանրամասներ՝ ներառելով հաջորդ շաբաթվանից դպրոցների վերաբացումը: Եթե կորոնավիրուսի դեպքերը կայուն մնան, ապա միջոցառումները կկազմակերպվեն հետևյալ կերպ.

Մայիսի 11 – վարսավիրանոցները, եղունգների խնամքի և նմանատիպ այլ ծառայություններ մատուցող ընկերությունները կարող են նորից բացվել՝ պայմանով, որ նրանք կաշխատեն հերթագրմամբ և հաճախորդներից նախապես կհարցնեն՝ ունեցե՞լ են արդյոք որևէ ախտանիշ: Թույլատրվում է առանց շփումի մարզվելը մաքուր օդում, օրինակ թենիս և գոլֆ խաղալը, սակայն մրցումները դեռևս արգելված կլինեն:

Հունիսի 1 – հասարակական տրանսպորտը կաշխատի սովորական գրաֆիկի համաձայն, տրանսպորտում դիմակ կրելը պարտադիր կլինի: Ավագ դպրոցները կվերաբացվեն: Առավելագույնը 10 մարդ կարող է միասին նստել բարից դուրս: Ռեստորանները, թատրոնները և կինոթատրոնները կարող են բացել իրենց դռները առավելագույնը 30 մարդու համար, որոնք պետք է նախապես ամրագրվեն և ապահովեն 1,5 մ․ հեռավորությունը:

Հուլիսի 1-ից թույլատրվում է բացել ճամբարային հանգստի գոտիները և հանգստավայրերը: Ռեստորանները, կինոթատրոնները և թատրոնները կարող են ընդունել մինչև 100 հոգու:

Սեպտեմբերի 1-ից – Բոլոր մարզաձևերը, ներառյալ կոնտակտային մարզաձևերը, մրցումները նույնպես թույլատրելի կլինեն: Կբացվեն սաունաները, խաղատները և սրճարանները: Սեքս-ծառայություններ մատուցողները նույնպես կարող են վերսկսել իրենց աշխատանքը:

Գրում է 1in.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ