Նիգերիայում կրկին հարձակում է եղել դպրոցի վրա, որի արդյունքում՝ առևանգվել են շուրջ 80 դպրոցականներ ու մի քանի մեծահասակներ։
Այս մասին հայտնում է Lenta-ն։
Նշվում է, որ ահաբեկիչները, հարձակվելով գյուղերից մեկի դպրոցի վրա, սպանել են անվտնագության աշխատակցի ու մեկ երեխայի։
Ըստ ուժայինների ենթադրության՝ առևանգողները փրկագին են պահանջելու։