Աշխարհ

Նիժնի Նովգորոդում կրակել են հայ զույգի ուղղությամբ

Նիժնի Նովգորոդի Տոնկինսկայա փողոցում կրակել են հայ զույգի ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում «360» հեռուստաալիքը՝ նշելով, որ չարագործները ցանկացել են հարձակվել տղամարդու և կնոջ ուղղությամբ:

Ականատեսներից մեկը պատմել է, որ ծեծկռտուք է տեղի ունեցել, այնուհետ ինչ-որ մարդիկ հարձակվել են զույգի վրա, սակայն նրանք հասցրել են փախչել:

«Հայեր էին՝ տղամարդ և կին, ընդ որում, տղամարդը վիրավոր էր: Նրանք թաքնվեցին դպրոցում»,- պատմել է ականատեսը:

Նրա տեղեկացմամբ՝ դեպքը տեսնելով՝ իրենք ոստիկանություն են զանգահարել: Տուժածներին ոստիկանները տեղափոխել են բաժանմունք:

Դպրոցում հերքել են կրակոցների մասին տեղեկությունը՝ հայտնելով, թե ո՛չ դպրոցում, ո՛չ էլ դպրոցի տարածքում կրակոցներ չեն հնչել: Դպրոցի շենքի մոտ հերթապահում են շտապօգնության, հրշեջ ծառայության և ոստիկանության մեքենաները:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ