fbpx
Առողջապահություն

Չինաստանից ժամանած թթվածին արտադրող կայանները մեծացնելու են 3 բկ-ների կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել և կից գրառում կատարել։

«Չինաստանից ժամանած մեր բեռնատար ինքնաթիռով նաև մատակարարվեցին 3 մեծ թթվածին արտադրող կայաններ, որոնք մեծացնելու են հետևյալ 3 բժշկական կենտրոնների կենտրոնացված թթվածին արտադրելու հզորությունները.

Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց,
Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն,
Սուրբ Աստվածամայր ԲԿ-ի ինֆեկցիոն մասնաճյուղ:

Մատակարարման փուլում են նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ, Ոստիկանության հոսպիտալի և Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի կենտրոնացված թթվածնային կայանները:

Հայաստան են ժամանել նաև հեղուկ թթվածնային համակարգերը` Սպիտակի, Արտաշատի, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ և Նորքի Ինֆեկցիոն ԲԿ-ների համար:

Բոլոր գնումները իրականացվել են պետական բյուջեի միջոցներով»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2671830046470707

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ