ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 3-4-ը աշխատանքային այցով կմեկնի Վրաստան։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ նախատեսված է երկու երկրների ղեկավարների դեմ առ դեմ հանդիպում, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների զարգացման և տարածաշրջանային անվտանգության հարցեր։ Հանդիպումից հետո կկայանա Վրաստան-Հայաստան միջկառավարական տնտեսական համագործակցության հանձնաժողովի նիստը, որը համանախագահելու են Փաշինյանն ու Կոբախիձեն։
Հայկական պատվիրակության կազմում են վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ինչպես նաև էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

