Նիկոլ Փաշինյանը այսօր նույնպես միացել է շաբաթօրյակին: Նա, տեսնելով գետնին թափված ծխախոտի մնացորդները, կատակով արձագանքեց.
«Թորոսյան Արսենը որ էտքան ասում ա՝ արգելեք ծխելը, հիմա նայում ա ուղիղ եթերով, ասում ա՝ այ տենց, դե հավաքի, բա որ ասում եմ՝ չես հավատում»:
Լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք վարչապետը դեմ չէր ծխախոտի գնի բարձրացմանը, Նիկոլ Փաշինյան պատասխանեց:
«Ոչ: Ծխախոտի գինը արդեն բարձրանալու ա, տեմպի մասին ա խոսքը: Մեր հարգելի պարոն Թորոսյանն ասում ա՝ միանգամից արագ բարձրանա, ես ասում եմ, որ հնարավորինս աստիճանական բարձրացնենք, որ բալանսավորված լինի»:
Վարչապետի խոսքի ընթացքում քայլերգ միացավ, ինչին ի պատասխանը Փաշինյանն կատակեց՝ «Էս Արսեն Թորոսյանի պատվին ա»: