2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների զոհերը ոչ միայն այն 10 անձինք են, որոնք մահացան այդ իրադարձությունների ժամանակ, այլև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ու իր իրավունքի համար պայքարող յուրաքանչյուր ցուցարար։ Այս մասին քիչ առաջ իր տեսաուղերձում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«… Որովհետև մարդասպանը, ասենք, օրինակ՝ Դավիթ Պետրոսյանի վրա կրակելիս չի իմացել, որ նա հատկապես Դավիթ Պետրոսյանն է՝ ծնված 1974 թվականի ապրիլի 16-ին Երևան քաղաքում։ Մարդասպանը չի իմացել, որ կրակում է Դավիթ Պետրոսյանի վրա, բայց հաստատ իմացել է, որ կրակում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու վրա։ Հետևաբար մարտի 1-ի զոհերից յուրաքանչյուրի վրա արձակված կրակոցը մեզնից յուրաքանչյուրի վրա արձակված կրակոց է», – ասաց Փաշինյանը։
Վարչապետի խոսքով՝ մարտի 1-ի իրադարձությունները մեկ օրում չէ, որ եղել են․ դրանք, ըստ նրա, տարիներ շարունակ տևած ապօրինությունների ու ընտրախախտումների խտացված ժայթքում են եղել։