fbpx
Տնտեսություն

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երթում ասել է

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօրվա համաերևանյան երթում անդրադարձավ 2019թ. պետական կառավարման համակարգում սպասվող օպտիմալացման արդյունքում աշխատանքից զրկվող մարդկանց համար հնարավորությունների ստեղծմանը, այս մասին տեղեկացանք shamshyan.com-ից.

«Դրա համար մենք ասում ենք, որ հնարավորություններ ենք ստեղծում: Իմ ուղերձը դա է. մարդիկ ինչի՞ են մնում այդ 80 հազար դրամ աշխատավարձի հույսին, երբ երկրում կան հնարավորություններ: Ասում են կախարդական փայտիկը ո՞րն է: Կախարդական փայտիկն այն է, որ երկրում 2 ամսում 38 հազարով գրանցված աշխատողների թիվն ավելացել է: Որտե՞ղ եք տեսել, որ երկրում մեկ-երկու ամսում գրանցված աշխատողների թիվը 38 հազարով ավելանա: Բա կախարդական փայտիկ չի՞ այն, որ երկրում ընտրություններ չեն կեղծվում: Եթե կախարդական փայտիկ չի, մի հատ նմուշի համար չկեղծված ընտրություններ անցկացնեիք: Այո, կախարդական փայտիկ է, և այդ կախարդական փայտիկն ամեն օր գործում է: Կախարդական փայտիկ չի՞, որ երկրի վարչապետը փողոցներով քայլում է, քաղաքացիներին ողջունում է, և, ով զարմանք՝ քաղաքացիներն էլ իրեն են ողջունում»,-ասաց Փաշինյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը շնորհակալություն հայտնեց այն գործատուներին, ովքեր ընկալել են իր ուղերձը ու իրենց աշխատակիցներին սպիտակ դաշտ են բերել: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ այդ մարդկանց ամեն ինչով օգնելու են, որպեսզի նրանց աշխատանքն ավելի արդյունավետ լինի, որպեսզի կարողանան հարստանալ և հարստացնել:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ