Դավոս այցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնելու է Գերմանիա:
Նա տեղեկացրել է, որ այցը տեղի կունենա փետրվարի 1-ին՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հրավերով։
Նիկոլ Փաշինյանը նաև այցելելու է Մոսկվա։ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի նախագահության ստանձման կապակցությամբ նա ելույթ կունենա ԵԱՏՄ հանձնաժողովի կենտրոնակայանում։