fbpx
Իրավական

Նիկոլ Փաշինյանը «Մանախի գործով» ցուցմունք է տալիս

Նիկոլ Փաշինյանը Արթուր Այվազյանի՝ «Մանախի» գործով ցուցմունք է տալիս:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում սկսվել է «Մոնախ» մականունով հայտնի Արթուր Այվազյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը։ Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 258 հոդվածի 2-րդ մասի (խուլիգանություն՝զուգորդված անձի նկատմամբ բռնության գործադրումով) և 235 հոդվածի 1 մասի (ապօրինի զենք ռազմամթերք պահելու) հատկանիշներով:

Հիշեցնենք, որ 2017 թվականի մարտի 31-ին նախընտրական քարոզարշավի ժամանակ Երևանի Հարավարևմտյան թաղամասում ժ. 22.30 ի սահմաններում ոմն Արթուր Այվազյան հարձակվել էր«Ելք» դաշինքի անդամների, մասնավորապես Հայկ Սարգսյանի վրա, բռնություն գործադրել և խախտել հասարակական կարգը: Արթուր Այյվազյանն էլ իր հերթին ասել էր, թե իր նկատմամբ են բռնություն կիրառել: Դրանից հետո Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում տեղեկացրել էր, որ զինված հարձակում է եղել իրենց դաշինքի անդամների նկատմամբ:

Մի քանի դատական նիստ արդեն եղել է, սակայն Փաշինյանը, որը վկայի կարգավիճակ ունի, չէր եկել դատարան, քանի որ կա’մ բացակայել էր հանրապետությունից, կա´մ ծանրաբեռնված էր եղել:

Նշենք նաև, որ ամբաստանյալ Արթուր Այվազյանն այդ միջադեպից մի քանի օր առաջ էր տասնհինգ տարվա պատժաչափն ամբողջովին կրած դուրս եկել կալանավայրից:

Նա դատապարտվել էր Հոկտեմբերի քսանյոթի գործով կարևոր վկաներից մեկի սպանությունը կազմակերպելու համար:

Այսօրվա դատական նիստին ներկայացավ նաև Նիկոլ Փաշինյանը` որպես վկա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ