Աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին։
Վարչապետը շնորհակալություն է հայտնել անվանի դերասանին հյուրընկալության համար և նշել, որ որախ է պարոն Ջիգարխանյանի հետ ծանոթանալու համար։ «Մեծ պատիվ է հանդիպել և ծանոթանալ Ձեզ հետ։ Պարոն Ջիգարխանյան, Դուք մեծ սեր և ժողովրդականություն եք վայելում ոչ միայն հայ, այլև այլ ժողովուրդների շրջանում և մենք հպարտ ենք Ձեզ նման հայրենակից ունենալու համար»,- ասել է վարչապետը։
Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է դերասանի առողջությամբ, ստեղծագործական ծրագրերով։
Արմեն Ջիգարխանյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին իրեն այցելելու համար և պատմել իր գլխավորած թատրոնի գործունեության, ստեղծագործական ծրագրերի մասին։
«Շատ եմ ցանկանում գալ Հայաստան՝ իմ հայրենիք, ամեն րոպե մտածում եմ այդ մասին»,- նշել է անվանի դերասանը։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից:
