fbpx
Աշխարհ

Բրազիլիան չի ընդունում Բոլիվիայի նախագահական ընտրությունների արդյունքները

Բրազիլիան չի ընդունի Բոլիվիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների արդյունքներ: Այս մասին Twitter-ի էջում հայտարարություն է տարածել երկրի ԱԳ նախարարությունը: Նշվում է նաև, որ նրանք չեն ընդունի արդյունքներն այնքան ժամանակ, մինչեւ որ որոշվի դրանց արդյունքների ստուգման հարցը Ամերիկյան պետությունների կազմակերպության (ԱՊԿ) կողմից։

«Ուշադրության առնելով ԱՊԿ եւ Բոլիվիայի իշխանությունների միջեւ ընթացող բանակցությունները այդ երկրում ընտրությունների առաջին փուլի լիակատար ստուգման մասին, Բրազիլիան ներկա պահին չի ընդունի վերջնական արդյունքների մասին ոչ մի հայտարարություն»,- նշված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ քվեաթերթիկների 100 տոկոսի ստուգման համաձայն՝ երկրի ներկայիս նախագահը հաղթել էր՝ հավաքելով 47 տոկոս ձայն, իսկ նրա մրցակից, նախկին նախագահ Կառլոս Մեսան՝ 36,51 տոկոս։

Նշենք, որ Բոլիվիայի Բարձրագույն ընտրական դատարանի (ԲԸԴ) Եվրամիության եւ ԱՊԿ ներկայացուցիչներին հրավիրել էր, որպեսզի վերջիններս ստուգեն ձայների հաշվարկման արդյունքները։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ