Մամուլում տարածված տեղեկությունների համաձայն՝ վերջերս տեղի ունեցած «դեսպանահավաքի» ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախատել է տարբեր երկրներում հավատարմագրված ՀՀ դեսպաններին, թե՝ ոչինչ չեք անում մեր տնտեսության համար՝ ո՛չ ներդրումներ եք բերում, ո՛չ առևտրաշրջանառությունն ու տնտեսական կապերն եք զարգացնում, ձեզ ինչո՞ւ ենք պահում՝ այդքան փող ծախսում:
Սակայն պարզվում է՝ դեսպաններն այսքանով չեն «պրծել», այսօր ԱԺ տարածաշրջանային և Եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովում նախատեսված է հյուրընկալել ԵԱՏՄ երկրների, ինչպես նաև Իրանի Իսլամական Հանրապետությունում և Վրաստանում մեր արտակարգ և լիազոր դեսպաններին, որոնց առաջ այս անգամ հարցեր և խնդիրներ կբարձրացնեն պատգամավորները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «Իրավունք» թերթի այսօրվա համարում: