РИА Новости գործակալության հաղորդամբ՝ Ժնևում կայացել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ’բրայենի հանդիպումը։ Քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի քննարկումից բացի, կողմերն անդրադարձել են միջուկային զենքի չտարածման և սպառազինությունների վերահսկողության, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործման ժամանակ անվտանգության ապահովման, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում փոխգործակցության կատարելագործման ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
: