fbpx
Հասարակություն

Օրհասական է պահանջել քաղաքակիրթ աշխարհից, որ սանձազերծեն Իլհամին ու Էրդողանին՝ ասկյար զույգին

Azat TV մեդիանախաձեռնության համահիմնադիր Նարեկ Այվազյանը գրառում է կատարել Facebook-ում:

«Օրհասական է անդադար պահանջել քաղաքակիրթ աշխարհից, նրանց ղեկավարներին անմիջապես դիմելով, որպեսզի ինտենսիվ կերպով ճնշեն ու սանձազերծեն միջազգային տեռորիստներ Իլհամին ու Էրդողանին՝ ասկյար զույգին:

Նրանք պետք է կանգնեն ՀԱԱԳԱ-յի դատարանի առաջ, որպես մարդկության դեմ հանցագործություն կատարողներ, որպես համաշխարհային երրորդ պատերազմը հրահրող մարդասպաններ, ցեղասպաններ: Սա արժե, որ դիտարկեն թե՛ ՀՀ ՄԻՊ, թե՛ ԱՀ ՄԻՊ-ը: Թուրքիայի և Ադրբեջանի գործող բռնապետերը ահաբեկիչներին հովանավորող ցեղասպան նախնիների համապատասխան վաստակներ են:

Վարձկան ահաբեկիչները ասկյար զույգի հովանու ներքո ոչնչացրել են ու համարձակվել են կրոնական ու ազգային այլ պատկանելություն ունեցող մարդկանց թիրախավորել հիմա մեր հայրենիքում, ինչը պատժել ու պատժում է մեր բանակը:

Անհերքելի է, որ Արցախի ու Հայաստանի բնակչության դեմ են կռվում, որովհետև քրիստոնեա ենք, որովհետև հայ ենք: Սրանք մարդկությանը փորձում են ներքաշել իրենց չար խաղի մեջ, ինչը վիժեցնում ենք ազգովի: Այս գործին պարտավոր են միանալ աշխարհի բոլոր քաղաքակիրթ ժողովուրդները, մարդիկ, նաև նրանք, ովքեր բնակվում են Ադրբեջանոյմ ու Թուրքիայում:

Տարակուսելի է միառժամանակ Իսրայելի ու Վրաստանի պահվածքը, որ թույլատրում են զենքի մատակարարում իրականացնել միջազգային ահաբեկիչներին: Քրիստոնեա աշխարհը կարող է և պարտավոր է Վրաստանի վրա ազդել, ինչը նույնպես պետք է հաշվի առնի մեր դիվանագիտությունը: Իսրայելին այդ կեղտոտ բիզնեսից դուրս մղելու հնարավորությունը, ենթադրում եմ, որ կարելի է գտնել ԱՄՆ միջոցով:

Իհարկե, այս ամենը իրականացնելուց պետք է խորապես համոզմունքով լի լինել, որ մեր սահմանների պաշտպանության, մեր կյանքերի պաշտպանության միակ գրավականը մեր զգետնիչ բանակն է և ինքնիշխան քաղաքական պատասխանատուները:

#nkrecognition
#մենքենքմերբանակը
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»,- ասված է գրառման մեջ։

https://www.facebook.com/NarekMasisAyvazyan/posts/4732267246785132

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ