fbpx
Աշխարհ

Nissan-ի նախկին ղեկավարը կհանվի ընկերության տնօրենների խորհրդից

Ճապոնական Nissan ավտոկոնցեռնը տնօրենների խորհրդից կբացառի իր նախկին ղեկավար Հիրոտո Սաիկավուին և ֆրանսիական Renault ընկերության նախկին գլխավոր տնօրեն Թիերի Բոլորեին: Այս մասին հայտնում են ճապոնական ընկերության մամուլի ծառայությունից:

Սպասվում է, որ որոշումը կհաստատվի հաջորդ տարվա փետրվարին բաժնետերերի հերթական ժողովի ժամանակ: Սաիկավուն և Բոլորեն լքել էին իրենց պաշտոնները անցած տարվա աշնանը:

Ավելի վաղ ճապոնական ընկերությունը սկանդալների մեջ էր հայտնվել։ Պատճառն այն էր, որ իր նախկին ղեկավար Կառլոս Գոնը մեղադրվում էր ֆինանսական մախինացիաների մեջ: Ըստ քննության տվյալների՝ նա չի հայտարարագրել եկամուտների զգալի մասը:

Այժմ ընկերությունում ղեկավարության փոփոխություններ են տեղի ունենում: Դեկտեմբերի 1-ից ընկերությունը կղեկավարի Մակոտո Ուտիդան, որն ավելի վաղ զբաղեցրել է ավագ գործադիր տնօրենի պաշտոնը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ