Երևանի ավագանու ամփոփիչ նիստը չկայացավ․ ԻՔ-ն բոյկոտեց նիստը

Հրապարակող՝

avagani

Ամենադիտվածներ

Այսօր՝ դեկտեմբերի 21-ին պետք է կայանար Երևանի ավագանու հերթական նիստը, որը պետք է լիներ ամփոփիչ։

Սակայն, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամները բոյկոտեցին նիստն ու չներկայացան նիստին, որի արդյունքում քվորում չապահովվեց։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, բայց այդպես էլ չհավաքվեց անհրաժեշտ թվով ավագանի, որի հետևանքով նիստն այդպես էլ չկայացավ։

Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր «Իմ քայլի» անդամների կողմից նիստը բոյկոտելու մասին։ Ինչպես նաև հայտարարվել էր, որ երբ նոր քաղաքապետ ընտրվի, կհրավիրվի արտահերթ նիստ, որի ընթացքում կամփոփվի տարին։

Ամենաթարմ