Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 7 մյուսների գործով դատական նիստը երկու շաբաթով հետաձգվեց։ Դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 10-ին։
Հայտնենք, որ նիստը հետաձգվեց, քանի որ ԼՂՀ Պաշտպանության նախարար, ՀՀ պաշտպանության նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը գտնվում է Արցախում։ Նրա պաշտպանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել՝ դատական նիստը հետաձգելու մասին։