Պաբլո Պիկասոյի թոռնուհին պատահաբար ընտանեկան նյութերի մեջ գտել է նկարչի կողմից ստեղծված ալբոմների անսովոր հավաքածուն, որոնք, ըստ էության ուղղված են եղել իր ավագ դստերը՝ Մայային սովորեցնելու համար, թե ինչպես պետք է նկարել. հայտնում է The Guardian-ը։
Կինը ալբոմները ցույց է տվել իր 86-ամյա մորը, ով կիսվել է Պիկասոյի դասերի մասին իր հիշողություններով։ Նկարիչը ալբոմի էջերը նկարազարդել է տեսարաններով, որտեղ ներկայացված են ծաղրածուներ, ակրոբատներ, աղվեսներ, ձիեր և թռչուններ: Երբ Մայան 5-7 տարեկան էր, վարպետին ընդօրինակելու տպավորիչ փորձեր էր անում և նկարում նրա գծած ստեղծագործությունները։
Ալբոմների թվում հայտնաբերվել են նաև օրիգամիի նրբագեղ թռչուններ, որոնք Պիկասոն պատրաստել է Մայայի համար՝ ցուցահանդեսի հրավիրատոմսերից։

