Այսօր առավոտյան տեղի է ունեցել ՀՀ անվտանգության խորհրդի նիստ՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։
ԱԽ նիստում իր ելույթը Facebook-ի էջում հրապարակել է Փաշինյանը ու գրել, որ նիստից հետո հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում նկատվում է լարվածության և ադրբեջանական ուժերի ագրեսիվության աճի միտում:
Հայաստանի ղեկավարը նշել է, որ բացի ներքին անվտանգային միջոցառումներից, Հայաստանը էլ ավելի է ակտիվացնում Հավաքական անվտանգության պայմանագրով եւ հայ-ռուսական ռազմավարական համակարգով նախատեսված արձագանքման ընթացակարգերը:
https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/2970162163304159?__cft__%5B0%5D=AZVMUz_C6ZkMHC6sqoesYwq3gYdxrlpgYBHWoaaNkzY_kTL8MAbXOwmgyMBKXM75okv9xwLonoGq9JMZMKJr8QB-MWXZ0WK9oY-uuD9DLXI54iTJRqVS0x2s3Aph44or5O7LTc49wyqezP9Gw-bMszAcVN8RFv8l9MX3WyzuRnR1Qg&__tn__=%2CO%2CP-R