Քաղաքականություն

Նմանօրինակ խուլիգանությունները Աբովյան քաղաքում ու առհասարակ ՀՀ-ում տեղ չունեն. ՔՊ-ի հայտարարությունը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության հայտարարություն է տարածել կապված հունիսի 8-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպի հետ․

«ՔՊ վարչությունը խստիվ դատապարտում է հունիսի 8-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած միջադեպը, որի ժամանակ անհայտ անձը կամ անձինք հրկիզել էին ՔՊԿ թեկնածուի ենթաշտաբերից մեկի պետի բնակարանի մուտքի դուռն ու ավտոմեքենան:

Բարեբախտաբար, ծանր տուժածներ չկան:

Այս գործի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ ու համոզված ենք, որ շատ շուտով իրավապահ մարմինները կգտնեն ու բերման կենթարկեն մեղավորներին:

Պատասխանատվությամբ հայտարարում ենք, որ նմանօրինակ խուլիգանությունները Աբովյան քաղաքում ու առհասարակ ՀՀ-ում տեղ չունեն: Մեղավորները պատժվելու են օրենքի ողջ խստությամբ:

Մենք ուշիուշով հետևում ենք դեպքերի զարգացմանը», – ասված է հայտարարության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ