Նողկալի են սահմանի թեմայով ինքնահաստատման փորձերը․ Արծրուն Հովհաննիսյան

Ամենադիտվածներ

«Վրիժառուները» ֆիլմը գերազանցում է«Ավատարի» տասամյա ռեկորդը

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ողղակի նողկալի են սահմանի թեմայով ու հատկապես զոհերի թեմայով քաղաքական կամ սեփական ինքնահաստատման փորձերը: Բա ու՞ր մնաց. «սահմանին ժամկետայինի կանգնելը սխալ է, ճիշտը պայմանագրայինների կանգնելն է»։ Թե նայած ում որդին է այդ ժամկետայինը։

Հեշտ եք մոռանում, որ չնայած ՀՀ սահմանների որոշակի լարված դեպքերին, միևնույնն է մեր հայրենիքի Արցախ հատվածը ավելի վտանգավոր է այդ առումով: Կամ էլ չեք մոռանում, ուղղակի այդպես է ձեզ հարմար:

Մեկ էլ մինչև մեկին դիրքեր ուղարկելը հիշեք, որ դուք էլ կարող եք գնալ ու դիրք կանգնել, հակառակորդին հաղթել, դիրքեր գրավել և այլն»:

https://www.facebook.com/arcrun/posts/2393248864044041

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ