HMD Global-ը, որին պատկանում է Nokia ապրանքանիշը, մտադիր է վերաթողարկել եւս մեկ ստեղներով լեգենդար հեռախոս: Այս անգամ կնորացվի Nokia 2720-ը, որը շուկայում հայտնվել էր 2009-ին, գրում է Planet Today-ը:
Վերջին շրջանում Nokia-ն արդեն ներկայացրել էր մի քանի նորացված դասական հեռախոսներ եւ դատելով ամեն ինչից չի պատրաստվում կանգ առնել:
Չինական CCC հավաստագրողի տվյալների բազայում տեղեկություններ են հայտնվել, որոնք վկայում են Nokia Noki2720-ի նոր տարբերակի թողարկման մասին:
Խոսքը սարքի մասին է, որը հավաստագրման փաստաթղթերում ներկայացված է Nokia TA-1170 ինդեքսով: Ուշադիր դիտելու դեպքում պարզվում է, որ դա ծալովի կորպուսով ստեղներով Nokia 2720 (2019) է, որը կարող է աշխատել 4G բջջային ցանցերում: Ավելի վաղ սարքը հավաստագրում էր ստացել Թաիլանդում, այդ ժամանակ հայտնի էր դարձել, որ դա ոչ թե սմարթֆոն է, այլ բջջային հեռախոս:
2019-ի սեպտեմբերին Nokia 2720 մոդելը դառնում է 10 տարեկան, այնպես որ կարելի է ենթադրել, որ HMD Global-ը նորացված հեռախոսը կներկայացնի IFA 2019 ցուցահանդեսին, որը կանցկացվի Բեռլինում սեպտեմբերի 6-11-ը:
Հայտնի է, որ Nokia-ի ներկայացուցիչներն արդեն հաստատել են ցուցահանդեսին մասնակցությունը:
Ենթադրվում է, որ հեռախոսը կունենա 2 SIM քարտ եւ 4G, ինչպես նաեւ կառաջարկվի սեւ եւ մոխրագույն տարբերակներով: Սարքի արժեքը մոտավորապես կկազմի 100 եվրո:
