fbpx
Աշխարհ

Nokia հեռախոսների տվյալները Սինգապուրից կտեղափոխվեն Ֆինլանդիա

Nokia սմարթֆոնների թողարկման իրավունք ունեցող HMD Global-ը հայտարարել է, որ կսկսի Սինգապուրից Ֆինլանդիա փոխանցել օգտատերերի տվյալները։ Այս մասին նշված է ընկերության հայտարարության մեջ:

«Nokia սմարթֆոններ թողարկող HMD Global-ը հայտարարում է CGI կոնսալտինգային ընկերության և Google Cloud-ի հետ գործընկերության մասին՝ Google-ի ամպային շրջանում՝ Համինում (Ֆինլանդիա) հեռախոսների տվյալների տեղափոխման և պահպանման համար:

Այս քայլը Nokia հեռախոսների օգտատերերին ավելի շատ հնարավորություններ կտրամադրի՝ մեծացնելով արագությունը և Nokia հեռախոսների տրամադրած բարելավումների ճշգրտությունը», – տեղեկացնում է ընկերությունը:

Առաջին սմարթֆոնները, որոնք կսկսեն տվյալները Ֆինլանդիայում պահպանել կլինեն ընկերության նոր մոդելները սկսած Nokia 4.2, Nokia 3.2 և Nokia 2.2-ից, մյուս հեռախոսների տվյալները կտեղափոխվեն Android Q օպերացիոն համակարգի թարմացումից հետո, ամբողջ գործընթացը կավարտվի 2020-ին:

Մարտին Ֆինլանդիայի իշխանությունները հետաքննություն էին անցկացնում Nokia-ի ապրանքանիշով հեռախոսներ արտադրող HMD Global ընկերության նկատմամբ անձնական տվյալների անվտանգության վերաբերյալ, կասկածելով, որ Nokia 7 Plus հեռախոսները որոշ անձնական տվյալներ են ուղարկում Չինաստանում China Telecom պետական սերվերին:

Արտադրողն այդ ժամանակ խոստովանել էր, որ Nokia 7 Plus հեռախոսներից մի քանիսն իսկապես տվյալներ ուղարկել են ծրագրային սխալի պատճառով, խնդիրը կարգավորվել էր ծրագրային ապահովման թարմացումից հետո:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ