Բրահիմ Դիասը վերջին անգամ 2019 թվականի Մայիսի 19-ի է կրել «Ռեալ»-ի մարզաշապիկը և այժմ 5 ամիս բացակայությունից հետո նա կրկին խաղադաշտ դուրս կգա «Ռեալ Մայորկա»-ի դեմ խաղում։ Բրահիմն արդեն մեկ ամիս է, ինչ թիմակիցների հետ հավասար մարզվում է, բայց Զինեդին Զիդանը նրան դեռևս խաղալու հնարավորություն չի տվել:
«Նա իր լավագույն մարզավիճակում է գտնվում»,- այս խոսքերն են բոլոր կողմերից հնչում 20-ամյա ֆուտբոլիստի հասցեին։
Նախամրցաշրջանային մարզման ժամանակ ստացած վնասվածքով Դիասը առաջինն էր Մադրիդի 2019/20 թվականների շարքից դուրս եկածների երկար ցուցակում: Այս մասին հաղորդում է Marca-ն։
Մայիսից սկսած Դիասը չի մասնակցել «Արքայական» ակումբի խաղերին նաև Իսպանիայի Մ21 հավաքականի խաղերին։ Նա չնայած «Սերուցքայիններ»-ի կազմում անցկացրած քիչ քանակությամբ խաղերին, հասցրել է մտերմանալ Էդեն Ազարի հետ ՝ շնորհիվ անգլերենի լավ իմացության։
Նրա անգլերենի լավ իմացությունը օգնել է նաև հարաբերություններ կառուցել Գարեթ Բեյլի հետ։
Հիմա Դիասը նորից շարունակելու հանդիպումները «Սանտյագո Բեռնաբեու»-ում և այս շաբաթը կարող է օգնել նրան կատարել իր առաջին քայլերը «Սերուցքայիններ»-ի կազմում։