Ուկրաինայի Ռադայի փոխխոսնակ Օքսան Սիրոիդը պատմել է, որ նոր եկեղեցու ներկայացուցիչները կարգադրություն են ստացել աղոթել նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Պյոտր Պորոշենկոյի հաղթանակի համար:
Газета.Ru-ի հաղորդմամբ, Սիրոիդի նշել է՝ ներկայումս Պորոշենկոյի թիմի անդամներն անում են հնարավորը, որպեսզի զրկվեն այն աջակցությունից, որն ունեն:
«Պարզվում է, որ նախագահի աշխատակազմից զանգահարում են եկեղեցիներ և ասում, թե ինչպես պետք է ճիշտ աղոթել, որպեսզի նախագահը հաղթի ընտրություններում», – ասել է փոխխոսնակը: