Լառնակա-Երևան-Լառնակա ու Հռոմ-Երևան-Հռոմ․ նոր երթուղիներ Wizz Air-ից

Հրապարակող՝

Wizz

Ամենադիտվածներ

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» փակ բաժնետիրական ընկերությունից հայտնում են, որ Wizz Air ավիաընկերությունը սկսում է չվերթներ իրականացնել նոր երթուղիներով։

«Wizz Air ավիաընկերությունը հունիսի 22-ից մեկնարկելու է Լառնակա-Երևան-Լառնակա երթուղով չվերթերը:

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր չորեքշաբթի և կիրակի օրերին:

Ավիաընկերության Հռոմ-Երևան-Հռոմ երթուղով չվերթերը կմեկնարկեն սույն թվականի սեպտեմբերի 5-ից և կիրականացվեն երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ», – ասված է հաղորդագրությունում:

Ամենաթարմ