fbpx
Հասարակություն

Նոր Գեղիում համայնքապետ է դարձել հեղափոխությունից հետո համայնքապետի պաշտոնակատար նշանակված անձը

Տեղական ինքնակառավարման մարմինների՝ երեկ անցկացված ընտրությունների ժամանակ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի ղեկավար է ընտրվել համայնքապետի պաշտոնակատար Վարդան Պապյանը։ Նրա հետ մրցել է ևս երկու թեկնածու, իսկ ձայները բաշխվել են այսպես․

Արմեն Ղազարյան – 373,
Ստեփան Շիրինյան – 1095,
Վարդան Պապյան – 1212։
Համայնքի 4801 ընտրողներից քվեարկությանը մասնակցել է 2738 մարդ, անվավեր է ճանաչվել 58 քվեաթերթիկ։

Ընտրություններին չի մասնակցել նախկին գյուղապետ Ֆրոնտիկ Թևոսյանը, որը համայնքը ղեկավարում էր 1986 թվականից։ Նա հրաժարական ներկայացրեց 2018-ի օգոստոսի 31-ին։ Մեկ շաբաթ անց, վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Կոտայքի մարզպետ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակեց Վարդան Պապյանին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ