Ամերիկյան Apple ընկերության սմարթֆոնները կստանան նոր գործառույթ` Tap to Pay, որը iPhone-ը կվերածի վճարային տերմինալի։ Այս մասին հայտնել են արտադրողի պաշտոնական կայքում:
Ծառայության համար կպահանջվի iPhone XS սմարթֆոն կամ ավելի նոր տարբերակ, օգտատիրոջը կառաջարկվի ներբեռնել հատուկ հավելված NFC չիպի վրա հիմնված գործառույթը կարգավորելու համար:
Աղբյուրը տեղեկացնում է, որ Tap to Pay-ն օգտագործում է վճարային տվյալների նույն պաշտպանությունը, ինչ Apple Pay-ը՝ Secure Element-ի գաղտնագրմամբ: Ծառայությունը կաշխատի առաջատար վճարային ցանցերի անհպում կրեդիտային և դեբետային քարտերով, այդ թվում՝ Visa, Mastercard, American Express և Discover: