fbpx
Կառավարություն

Նոր հավելված, որը կօգնի հասկանալ մարդու առողջական վիճակը. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նոր տեղեկատվություն է հայտնում պարետատան գործունեության մասին:

«Երեկ խոսել եմ Իրանցի մեր գործընկերոջ հետ, ով մանրամասն պատմել է իրենց մոտ դեպքերի հետ կապված աճի հիմնական պատճառների մասին և պետք է նշեմ, որ հիվանդանոցների միջոցով եղել է վիրուսի տարածում և նրանց օրինակով մենք նույնպես պետք է խստացնենք հիվանդանոցներում մեր աշխատանքը: Խոսքը վերաբերվում է բոլոր այն հիվանդանոցներին, որտեղ կորոնավիրուսով վարակված մարդկանց ենք մեկուսացրել»,- հայտնեց փոխվարչապետը,- և հավելեց,- «Մենք ունենալու ենք հեռախոսային հավելված, որը հանդիսանալու է կանխարգելիչ գործիք: Հավելվածը մեզ են փոխանցել մեր իրանցի գործընկերները: Այս ծրագրի միջոցով քաղաքացին հնարավորություն կունենա նշել իր տեղը, հեռախոսահամարը և պատասխանել  հարցերի, որոնք մշակված են առողջապահական միջազգային կազմակերպության կողմից: Հարցերին պատասխանելուց հետո հավելվածը կտրամադրի ինֆորմացիա անձի առողջական վիճակի վերաբերյալ և դրան հետևելով մարդը կհասկանա դիմել բժշկի, թե` ոչ»:

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների մասին՝ կարդալ այստեղ։

 

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ