Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի նոր կողակիցը՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, հաջորդ շաբաթ պատրաստվում է տիեզերք թռչել։ Այս մասին հայտնել է Daily Mail-ը։
Նշվում է, որ Դևիդսոնն արտասովոր ուղևորությունը կատարելու է միլիարդատեր Ջեֆ Բեզոսի Blue Origin տիեզերանավով: Թռիչքը կկայանա մարտի 23-ին՝ Տեխասի արևմտյան հատվածում գտնվող Launch Site One արձակման կայանից:
Պարբերականը մանրամասնում է, որ Դևիդսոնից զատ տիեզերանավում կլինի ևս հինգ մարդ: Ընդհանուր առմամբ, թռիչքը կտևի տասնմեկ րոպե: Ուղևորները կբարձրանան 104 կմ բարձրության վրա և մի քանի րոպե անկշռության մեջ կգտնվեն: