Պյատիգորսկի գարեջրային ընկերությունում մեծ պայթյուն է եղել: Պայթյունի հետևանքով երկու հայ է զոհվել, որոնց թվում է ոստիկանության Երևան քաղաքի վարչության նախկին պետ Աշոտ Կարապետյանը:
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը Facebook-յան գրառմամբ մանրամասներ է հայտնել Պյատիգորսկում տեղի ունեցած պայթյունի հետևանքների մասին.
«Հայտնում ենք, որ դեսպանությունը կապ է հաստատել ՌԴ համապատասխան մարմինների հետ ս/թ․ նոյեմբերի 28-ին Պյատիգորսկի մասնավոր գարեջրային ընկերության տարածքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով շինության փլուզման և զոհերի թվում ՀՀ քաղաքացիների կամ հայազգի անձանց առկայության վերաբերյալ մամուլում տարածված տեղեկատվության առնչությամբ։
Ըստ դեսպանությանը փոխանցված տեղեկությունների՝ տեղի ունեցածի հետևանքով զոհվել են հայազգի Ա․Մ․Կարապետյանը (ծնված` 1970թ․-ին) և Տ․Պ․Տարպոսյանը (ծնված՝ 1959թ․-ին)։
Այլ մանրամասներ ճշտվում են։
Նշենք, որ տեղի ունեցածի առնչությամբ ՌԴ Քննչական կոմիտեի Ստավրոպոլի երկրամասի քննչական վարչության կողմից հարուցվել է քրեական գործ»:
https://www.facebook.com/armembrus/posts/970869673298170
