Նոր մանրամասներ Վանաձորում կատարված աղմկահարույց սպանությունից

Հրապարակող՝

Նոր մանրամասներ Վանաձորում կատարված աղմկահարույց սպանությունից

Ամենադիտվածներ

Հոկտեմբերի 11-ին ոստիկանության ՔՀԳ վարչության, Լոռու մարզային վարչության և Տարոնի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ միջոցառման արդյունքում, ժամը 08.00-ին Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Վանաձորի 39-ամյա բնակիչը։

Նա խոստովանական ցուցմունք է տվել, որ հոկտեմբերի 4-ին Միչուրինի փողոցի 20 հասցեի նկուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ, ինքնաձիգով կրակել է երկու հոգու ուղղությամբ և դիմել փախուստի:

Նույն օրը, ժամը 10.49-ին, տղամարդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 4-ին՝ կեսգիշերին մոտ, Վանաձորի Միչուրինի փողոցի տներից մեկից հրազենային վնասվածքներով «Վանաձոր» բժշկական կենտրոն են տեղափոխվել 6 երիտասարդ՝ 29, 28, 26, 25 և 21 տարեկան։ Նրանցից 25-ամյան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էր։

Ամենաթարմ