Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության դեմ նոր պատժամիջոցներ պետք է սահմանել։
Այս մասին ասել է մամուլի ասուլիսի ժամանակ։
Լը Դրիանը նշել է, որ այս մասին որոշումը կայացվել է Վերսալում, ինչպես նաև Եվրամիության անդամ երկրների վերջին հանդիպմանը։
Նրա խոսքով՝ պատժամիջոցների նոր փաթեթի բովանդակությունը կորոշվի ու պարզ կլինի առաջիկա օրերին։
