Պլաստիկ աղբը կործանում է օվկիանոսները և թունավորում նրա կենդանական աշխարհը:
Սակայն գիտնականները մի նոր քիմիական նյութ են հայտնաբերել, որը փոխակերպում է պլաստիկը օգտակար պոլիմերների կամ նույնիսկ մաքուր վառելիքի:
Համաձայն մի հոդվածի, որը հրապարակվել է “Sustainable Chemistry and Engineering” ամսագրում, նոր նյութի ազդեցության հիմքում ընկած է պոլիպրոպելինը, որը կարող է օգտագործվել ամեն ինչ պատրաստելու համար, սկսած խաղալիքներից մինչև ուտելիքի համար անհրաժեշտ տուփեր:
Տեխնիկան օգտագործում է գերտաքացած ջուրը պլաստիկը բենզինանման վառելիքի փոխակերպելու համար, որը կարող է օգտագործվել որպես վառելիք տրանսպորտային միջոցների համար:
Ըստ գիտնականների, այս նոր տեխնիկայի նպատակն է փրկել շրջակա միջավայրը վնասակար պլաստիկի աղտոտումից, ինչպես նաև խթանել արդյունաբերության զարգացմանը:
Աղբյուրը՝ Futurism
Թարգմանությունը՝ Azat TV