Habertürk հեռուստաալիքի եթերում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտնել է, որ Թուրքիան լիովին պատրաստ է Սիրիայի հյուսիսում նոր ռազմական գործողության անցկացմանը և կարող է այն սկսել ցանկացած պահի։
«Վերջին երեք-չորս տարիների ընթացքում մենք երեք խոշոր գործողություն ենք իրականացրել Սիրիայի հյուսիսում և ոչ մեկից թույլտվություն չենք խնդրել դրանց անցկացման համար։ Մեր նախագահն ասել է, որ ռազմական գործողությունը կարող է սկսվել ցանկացած պահի, որը ուղղված չի լինի Արաբական Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ»,- հայտարարել է նա։
Ներկայացուցիչը նաև հավելել է, որ այն պահին, երբ մենք սպառնալիք ստանանք, գնահատական կտրվի և կարվի անհրաժեշտ ամեն ինչ։