«Միլանը» հայտարարել է սեփականատիրոջ փոփոխության մասին: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Գործարքը գնահատվում է 1,2 միլիարդ եվրո։ Նոր սեփականատեր է դարձել ամերիկյան RedBird Capital Partners ներդրումային հիմնադրամը։ Համաձայնագիրը նախատեսում է, որ Elliott-ը կպահպանի բաժնետոմսերի մի մասն ակումբում, ինչպես նաև Տնօրենների խորհրդում իր ներկայացուցիչներին՝ դրանով իսկ ամրապնդելով RedBird-ի և Elliott-ի միջև համագործակցությունը։
RedBird-ի համար առաջնահերթ խնդիրն է շարունակել աշխատել սպորտի ոլորտի և ակումբի ղեկավարության հետ՝ ապահովելու «Միլանի» ճանապարհի շարունակականությունը, երբ մենք ձգտում ենք վերադառնալ համաշխարհային ֆուտբոլի գագաթնակետին: Խաղադաշտում հաջողության համադրությունը, նոր խաղացողներ ձեռք բերելու և զարգացնելու ռազմավարությունը և համաշխարհային մակարդակի գլոբալ առևտրային մենեջմենթը, զուգորդված RedBird-ի փորձի հետ միջազգային սպորտային ֆրանշիզների կառավարման և զարգացման գործում, կապահովեն ավելի պայծառ ապագա «Միլանի» պատմության համար»,- ասվում է հայտարարության մեջ։
Անցումը նոր սեփականատիրոջը կկատարվի ամռանը, իսկ գործարքը նախատեսվում է փակել մինչև 2022 թվականի սեպտեմբեր: