Ճապոնիայում կորոնավիրուսի նոր արագ թեստեր են մշակվել:
Հայտնի է, որ այս թեստերը մշակել է Ճապոնիայում առաջատար դեղագործական ընկերություններից մեկը՝ Shionogi-ն:
Նշվում է, որ թեստը հնարավորություն է տալիս վարակն ախտորոշել 30 րոպեում առանց բարդ սարքավորումների և մասնագետների: Թեստը հիմնված է թքի նմուշի վրա, և այն ճշգրտորեն ցույց է տալիս կորոնավիրուսի առկայությունն ու չի զիջում ՊՇՌ-թեստերին: Նոր մեթոդը մշակել են Նիհոնի, Հումմի համալսարանների և Տոկիոյի բժշկական համալսարանի հետազոտողները: