Լիբանանի նախագահ Միշել Աունը նոր վարչապետ է նշանակել Մուստաֆա Աբիդին ու հանձնարարել ձևավորել կառավարություն։
Այս մասին հայտնում է Euronews-ը։
Նշվում է, որ Աունն այս որոշմանն է հանգել խորհրդարանական խմբակցությունների հետ խորհրդակցություններից հետո։
Աբիդին իրենց աջակցությունն են հայտնել 128 պատգամավորներից 90-ը։
Հիշեցնենք, որ Լիբանանն առանց կառավարության էր մնացել օգոստոսի 10-ից։