SandboxEscaper ծածկանունով հայտնի կիբերանվտանգության ոլորտի հետազոտողը Windows համակարգում մի քանի նոր խոցելիություն է գտել։ Այս մասին գրում է ZDNet-ը:
Խոցելիություններից մեկը օգտատերերին հնարավորություն է տալիս հասանելիություն ստանալ այն ֆայլերին, որոնց տիրապետում է ադմինիստրատորը՝ չունենալով համապատասխան իրավունքներ: Մասնագետի կողմից հայտնաբերված ևս մեկ թերություն թույլ է տալիս ֆայլերը պատճենել թղթապանակում, որոնց հասանելիությունը սահմանափակ է:
Բոլոր խոցելիությունները, որոնց մասին պատմել է SandboxEscape-ը վերաբերում են զրոյական օրվա սպառնալիքներին: Դա նշանակում է, որ ծրագրային ապահովման մասնագետները այդ թերությունների մասին կիմանան դրանց մասին տեղեկատվության հրապարակումից հետո: Վերջին 10 ամսում հետազոտողը ևս 6 նման խոցելիություններ է գտել: Կիբերանվտանգության մասնագետները ենթադրում են, որ Windows-ը թերությունները կվերացնի հունիսի 11-ին, երբ կթողարկվի հաջորդ թարմացումը: