Ավստրալացի Բրենթոն Թարանթը, ով մեղադրվում է Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի մզկիթներում 50 մարդու սպանության մեջ, հրաժարվել է փաստաբանի ծառայություններից: Մարտի 18-ին այս մասին The New Zealand Herald թերթին հայտնել է դատարանի կողմից Թարանթի փաստաբան նշանակված Ռիչարդ Փիթերսը: Նա արդեն որպես ավստրալացու պաշտպան հանդես է եկել մարտի 16-ի առաջին հրապարակային դատաքննությունում:
«Իմ պաշտպանյալը հայտնեց, որ ցանկանում է ապագայում ինքնուրույն իրեն ներկայացնել դատական նիստերի ժամանակ, և ինձ չթվաց, թե նա ինչ-որ հոգեկան կամ հոգեբանական խնդիրներ ունի, բացառությամբ, անշուշտ, ծայրահեղ աջ հայացքների, որոնց նա հետևում է»,- ասել է փաստաբանը: Փիթերսը նաև նշել է, որ իրենց շփման ընթացքում Թարանթն ափսոսանք կամ զղջում չի հայտնել արածի համար, և որ նրա հրաժարումը փաստաբանից, ամենայն հավանականությամբ, թելադրված է դատական ունկնդրումները որպես իր հայացքների քարոզչության համար հարթակ օգտագործելու ցանկությամբ:
Այս գործով հաջորդ դատաքննությունը տեղի կունենա ապրիլի 5-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: