Հուլիսի 16-ին ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի ամրապնդման, միջանձնային հարաբերությունների կարգավորման, մարտական ոգու բարձրացման նպատակով հուլիսի 16-ին 5-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Ս․ Ստեփանյանի ղեկավարությամբ նորակոչիկների հետ անցկացվել է հավաք-խորհրդակցություն:
«Հրամկազմը ստուգել է նաեւ տարածքի սանիտարահիգիենիկ պայմաններն ու սննդի որակը: Այդ մասին հայտնում է պաշտպանության նախարարությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
- Ադրբեջանցիները կրակել են հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
- ՀՀ ՊՆ-ն ներկայացրել է անվճար սնվող զինծառայողների խմբերի ցանկը