fbpx
Սպորտ

Արոնյանը չի մասնակցի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությանը

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը չի մասնակցի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությանը։

Արոնյանը նշել է, որ մեծ ափսոսանքով պետք է տեղեկացնի ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթի խաղարկությունից դուրս գալու մասին:

«Մեծ ափսոսանքով ստիպված եմ տեղեկացնել ձեզ ՖԻԴԵ-ի Աշխարհի գավաթի խաղարկությունից դուրս գալու մասին: Ունեմ բարձր ջերմություն և տոնզիլիտ և, չնայած խաղալու իմ մեծ ցանկությանը, պետք է ռացիոնալ լինեմ և իմ ու այլ խաղացողների առողջությունը դնեմ առաջին տեղում։

Ուզում եմ շնորհակալություն հայտնել ՖԻԴԵ-ի նախագահ Արկադի Դվորկովիչին ին օգնելու համար հնարավոր ամեն ինչ ձեռնարկելու համար: Խնդրում եմ պահպանեք ձեզ, և հույս ունեմ, որ մրցաշարը կշարունակվի առանց դժբախտության։
Ես խոստանում եմ շուտով առողջանալ և վերադառնալ 64 վանդակի կախարդական աշխարհ»,-նշել է Արոնյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ