Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հերթական ապատեղեկատվությունը։
- Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ հայկական կողմ կրակ չի բացել
- Ադրբեջանական կողմի կրակոցից հայկական կողմն ունի զոհ և վիրավոր
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել հայ-ադրբեջանական սահմանի այս կամ այն հատվածում ՀՀ զինված ուժերի կողմից ադրբեջանական ստորաբաժանումների մարտական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու վերաբերյալ։
Մասնավորապես, մարտի 8-ին Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն է տարածել, թե նույն օրը, առավոտյան, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Այս տեղեկությունը նույնպես չի համապատասխանում իրականությանը։
Մարտի 7-ին, սահմանի նույն ուղղությամբ ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո», – ասված է ՊՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։