Ու՞ր է հրամայել Սեչին տեղափոխել իր 120 միլիոն դոլարանոց յախտան․ Նարեկ Այվազյան

Ամենադիտվածներ

Narek Ayvazyan

Azat TV-ի գլխավոր խմբագիր Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել, որում ասվում է․

«Վոլ Սթրիթ Ջորնլը գրել է, որ երբ Սեչինն իմացել է, որ սանկցիաների տակ է հայտնվել, հրամայել է իր յախտայի կապիտանին, որ հրատապ լքի Ֆրանսիան: Եվ մեկնի ու՞ր…

Մինչ փորձեք գուշակել, ասեմ, որ այս սարսափազդու օլիգարխը համարում է, որ աշխարհում, նու, ասել է ռուսական տնտեսության մասին, բայց դա իրենց աշխարհն է… Աշխարհում կա երկու կարևոր բան՝ Պուտինի կարծիքը և նավթի ու գազի գները:

Լավ, գանք նրան, թե ուր է հրամայել, որ մեկնի իր 120 միլիոն դոլարանոց գերթանկարժեք յախտան: Բնականաբար, չե՞ք կասկածում, չէ՞, որ իր համար ամենաապահով վայրը կուղարկեր: Ես էլ չեմ կասկածում: Սեչինը հրամայել էր, որ յախտան տեղափովեր իրենց եղբայրական Թուրքիա:

Իհարկե, չէր հաջողվել տեղափոխվել և առգրավվել էր ֆրանսիական ծառայությունների կողմից, իսկ այս ամենը պարզվել ու հայտնի էր դարձել յուր մանրամասնություններով ՎՍՋ-ին, ինչի մասին էլ կիսվում եմ ձեզ հետ:

Սռտիկներ բոլորիդ և անուշ երազներ, իմ պայքարակիցներ ու պայքարակիցուհիներ»:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ