Սպորտ

Ռոնալդուն նորից մարզվել է Ռեալի մարզաբազայում

Կրիշտիանու Ռոնալդուն այսօր նորից մարզվել է Մադրիդի «Ռեալի» բազայում։

Ինչպես հայտնում է DAZN-ի լրագրող Սերխիո Կիրանտեն, հարձակվողը ժամանել է մադրիդյան ակումբի բազա։ Այսպիսով, Ռոնալդուն արդեն երկրորդ օրն է, ինչ մարզվում է «Ռեալի» բազայում։ Երեկ պորտուգալացին աշխատել է մարզադաշտերից մեկում՝ մադրիդցիներից առանձին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռոնալդուն «Ռեալի» բազայում մարզվելու թույլտվություն էր ստացել ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսից։

37-ամյա հարձակվողը ներկայումս ազատ գործակալի կարգավիճակ ունի։ Նոյեմբերին նա խզել է պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ