Ռուսաստանի և Նորվեգիայի սահմանները բաժանող հատվածում ցուցանակ է տեղադրվել, որով նորվեգացիներին զգուշացվում է, որ արգելվում է «կարիքները հոգալ» Ռուսաստանի ուղղությամբ։
Այս մասին հայտնում է Moscow Times-ը։
Նշվում է, որ նախազգուշական ցուցանակ է տեղադրվել Յակոբսելվ գետի մոտ, որն էլ հենց բաժանարար գիծ է հանդիսանում պետությունների միջև։
Ըստ աղբյուրի՝ այս հատվածով են շատ են անցնում զբոսաշրջիկները ու հավանական է, որ ցանկանան կարիքները հոգալ ճանապարհորդության ընթացքում։
Նշվում է նաև, որ յուրաքանչյուր նման դեպքը հանգեցնելու է 290 եվրո տուգանքի։