Նորվեգացիներին արգելել են միզել Ռուսաստանի ուղղությամբ-Azat TV
Աշխարհ
16:00 28/08/2021

Նորվեգացիներին արգելել են միզել Ռուսաստանի ուղղությամբ

Ռուսաստանի և Նորվեգիայի սահմանները բաժանող հատվածում ցուցանակ է տեղադրվել, որով նորվեգացիներին զգուշացվում է, որ արգելվում է «կարիքները հոգալ» Ռուսաստանի ուղղությամբ։

Այս մասին հայտնում է Moscow Times-ը։

Նշվում է, որ նախազգուշական ցուցանակ է տեղադրվել Յակոբսելվ գետի մոտ, որն էլ հենց բաժանարար գիծ է հանդիսանում պետությունների միջև։

Ըստ աղբյուրի՝ այս հատվածով են շատ են անցնում զբոսաշրջիկները ու հավանական է, որ ցանկանան կարիքները հոգալ ճանապարհորդության ընթացքում։

Նշվում է նաև, որ յուրաքանչյուր նման դեպքը հանգեցնելու է 290 եվրո տուգանքի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ