Նորվեգիայում 2020-ին վերջին 40 տարվա ընթացքում նավթի արդյունահանման ամենամեծ բումն է սպասվում։ Այն կապված է Հյուսիսային ծովում հսկա Johan Sverdrup հանքավայրի շահագործման հետ։ Այս մասին գրում է Bloomberg-ը:
2010-ին բացված Johan Sverdrup-ը Հյուսիսային ծովում երբևէ հայտնաբերված հինգ խոշոր ծովային հանքավայրերից մեկն է, որի պաշարները գնահատվում են 2.7 միլիարդ բարել:
Արդեն այս տարվա հոկտեմբերին լցանավերը կսկսեն բեռնել հանքից արդյունահանվող հումքը: Johan Sverdrup-ի շնորհիվ Նորվեգիայում նավթի արդյունահանումը կհասնի ամենաբարձր մակարդակին 1980-ականներից ի վեր:
Johan Sverdrup-ից հետո Հյուսիսային ծովի հերթական խոշոր հանքավայրի՝ Martin Linge-ի շահագործումը նախատեսվում է մինչև 2020 թ.-ը:
Մինչդեռ վերլուծաբանները պնդում են, որ Նորվեգիայում նավթի արդյունահանման բումը երկար չի տևելու, քանի որ հանքերի պաշարները, որոնք շահագործվում են դեռ 1970-ականներից,, սպառվում են: